Բաքվի կենտրոնում՝ Ցայտաղբյուրների հրապարակում, ընդդեմ երկրում գրանցված գնաճի` բողոքի ցույցեր են ընթանում: Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Նշվում է, որ բողոքի ակցիային մասնակցում են տասնյակ մարդիկ:
Տեղեկացվում է, որ ոստիկանությունը ցրում է չարտոնաված ցույցը, կան տասնյակ ձերբակալվածներ:
Ցուցարարների շարքում Լեռնային Ղարաբաղի պատերազմի վետերաններ, նախկին զինծառայողներ ու հաշմանդամներ կան: Նրանք պահանջում են թոշակների բարձրացում, կենսամակարդակի բարելավում, ինչպես նաև դեմ են հանդես գալիս երկրում գնաճին՝ մանաթի արժեզրկման ֆոնին:
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, ցույցի վայր են ժամանել մեծ թվով հատուկ ջոկատայիններ ու ներքին զորքերի ներկայացուցիչներ: