Հոլանդացի ճարտարապետները հանրության ուշադրությանն են ներկայացրել մի յուրօրինակ «արտ-օբյեկտ»՝ «Բավական է նստել»:
Համաձայն այդ գաղափարի, ճարտարապետներն առաջարկում են այնպիսի գրասենյակ ստեղծել, որտեղ չկան նստարաններ: Այս մտահաղացման նպատակն է դրդել գրասենյակային աշխատողներին կատարել ֆիզիկական շարժումներ ու դրսևորել ակտիվություն: