ԱՄՈՒՍՆԱՑԵԼ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գյումրեցի Պաուզա Անոյին ճանաչում ենք դեռ 90-ականների կեսերից, երբ նա «Ծո-FM» նախագծում էր` ներկայացնելով տարատեսակ հումորներ: Նախագիծն այժմ դադարի մեջ է, մասնակիցներն էլ առանձնապես ակտիվ գործունեություն չեն ծավալում: Սակայն վերջերս մի հետաքրքիր տեղեկություն պարզեցինք` 42-ամյա Պաուզա Անոն ամուսնացել է 27-ամյա երիտասարդի հետ, որը շոու բիզնեսում հայտնի է Դինել անունով: Փեսացուն երգիչ Է, շոումեն ու դիզայներ, ունի երիտասարդական ակումբ, կազմակերպում է տարբեր երեկոներ, միջոցառումներ: Եթե չկարողացաք հաշվել, մենք ձեզ կօգնենք. զույգի մեջ կա տարիքային տարբերություն` 15 տարի, սակայն այդ փաստը նրանց բոլորովին չի խանգարում երջանիկ լինել: Ի՞նչ կա որ, նորաձեւությունից շատ հետ չենք մնում, հիմա կարծես սովորական է դարձել, երբ կինը ամուսնուց տարիքով մեծ է լինում:




Լրահոս