Էլ ո՞նց կարող է մեզ մոտ մարմնամարզությունը զարգանալ. Ալբերտ Ազարյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

20-րդ դարի Հայաստանի լավագույն մարզիկ, օլիմպիական չեմպիոն, Հայաստանի Հանրապետության մարմնամարզության ֆեդերացիայի նախագահ 86-ամյա Ալբերտ Ազարյանն իր ամեն օրը սկսում է մարզանքով: Նա նշում է, որ առանց մարմնամարզության պարզապես ապրել չի կարող:

Ալբերտ Ազարյանն Armlur.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հայաստանում սպորտային մարմնամարզության պահանջներին եւ մարզիկներին ընձեռված սահմանափակ հնարավորություններին: Նա նշել է, որ մեզ մոտ միջազգային ստանդարտներին համապատասխան մարզագործիքների պակաս կա, իսկ դրանք ձեռք բերելու համար անհրաժեշտ են ֆինանսական միջոցներ, որոնք, ցավոք, բացակայում են: Նա նաեւ մտահոգություն է հայտնել, որ այս մարզաձեւը Երեւանից դուրս մեծ տարածում չունի. ինչպես ինքն է ասում, մարմնամարզությունը մարզերում «վերացել է»:

Ավելին` Armlur.am-ի տեսանյութում:

Աննա Բաբաջանյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս