Փետրվարի 27-ի լույս 28-ի գիշերը Մոսկվայի կենտրոնում սպանված ռուս ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի սպանության գործով ձերբակալվել է երկու կասկածյալ:
Այս մասին ինչպես փոխանցում է «Ինտերֆաքսը», այսօր հայտարարել է Ռուսաստանի Դաշնային անվտանգության ծառայության ղեկավար Ալեքսանդր Բորտնիկովը:
«Անցկացված աշխատանքի արդյունքում այսօր սույն հանցագործության մեջ մեղադրվող երկու կասկածյալ է ձերբակալվել: Դա ոմն Կուբաշև Անզորն ու Դադաև Զաուրն է, ինչի մասին տեղեկացվել է երկրի ղեկավարը»,- ասել է նա «Առաջին ալիքի» եթերից: Բորտնիկովը հավելել է, որ «այսօրվա դրությամբ շարունակվում են օպերատիվ ու անհրաժեշտ քննչական միջոցառումները»: