Գյումրիում դանակահարել են 1993 թ-ին ծնված Արամ Աշոտի Հարությունյանին: Երիտասարդը կեսօրին մոտ ինքնակամ դիմել է Գյումրու Գալուստ Գյուլբենկյանի անվան վիրաբուժական հիվանդանոց՝ պարանոցի եւ բազկի վնասվածքներով: Ըստ հիվանդանոցի բժիշկների՝ վերքերը թարմ են եղել եւ արյունահոսող:
Տեղեկություններ կան, որ դանակահարված երիտասարդը ուսանող է եւ սովորում է Տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում: Բուհի ռեկտորի խոսքերով՝ միջադեպը բուհում տեղի չի ունեցել: «Մի խումբ տղաներ են եկել, դուրս են եկել նաեւ մեր տղաները եւ միջադեպ է գրանցվել: Այլ մանրամասներ միայն ոստիկանությանն է հայտնի» ,-իրեն զանգահարող լրագրողներին այսպես վստահեցնում էր բուհի ռեկտորը: Շիրակի մարզի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանի փոխանցմամբ՝ ոչ մի տեղեկություն առայժմ հայտնի չէ, կամ ավելի ճիշտ՝ չեն ասի, որ չվնասի նախաքննությանը:
Ըստ Գյումրիում շրջանառվող լուրերի՝ դեպքը տեղի է ունեցել աղջկա պատճառով: ՀՀ Ոստիկանության ՀԿԼՎ պետ Աշոտ Ահարոնյանը վստահեցրեց, որ բոլոր մանրամասների վերաբերյալ լրացուցիչ կիրազեկվի լրատվամիջոցներին:
ԱՂՋԿԱ ՊԱՏՃԱՌՈ՞Վ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ