armlur .am-ի թղթակիցը Վանաձորից հայտնում է, որ ընտրատեղամասերում հերթեր են գոյացել: Թեեւ այս պահի դրությամբ ամեն ինչ հանգիստ է անցնում, եւ հերթեր էլ կարծես թե չկան: Մեր թղթակիցը տեղեկացնում է, որ առավոտյան ինչպես Գյումրիում, այնպես էլ Վանաձորում դրոշմակնիքի թանաքի հետ խնդիր է եղել, այն արագ ցնդել է: Եվ հենց ցնդող դրոշմակնիքներով է եղել պայմանավորված հերթերի գոյացումը: Այս պահին ամեն ինչ հանգիստ է ընթանում, որեւէ միջադեպ չի արձանագրվել: