ԶԱՅՐԱՑՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ դահլիճում երեկ հատկապես նորընտիր պատգամավորները չէին կարողանում հերթագրվել: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը երկրորդ անգամ հայտարարեց հերթագրվելու մասին, եւ երբ պատրաստվում էր երրորդ անգամ վերսկսել հերթագրումը, ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը զայրացավ՝ ասելով, որ իրենք հոգնել են նույն պատմություններից ու չաշխատող կոճակներից. «Մեկ է, որքան էլ չաշխատեն կոճակները, մենք մինչեւ վերջ մնալու ենք ու ելույթ ենք ունենալու»,-ասաց նա: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ դիտողություն արեց Զոհրաբյանին, թե՝ «սպասե՛ք, հեսա կհերթագրվեք ու անպայման ելույթ կունենաք, ոչ մի խնդիր չկա»: Ավելի ուշ Աբրահամյանը ելույթի իրավունք տվեց ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ճշմարիտյանին: Վերջինս նստած տեղից ինչ-որ առարկություն ներկայացրեց, որ կուզեր տեղից ելույթ ունենալ: «Ի՞նչ ես տեղդ նստած որոշում: Ելույթ ունենո՞ւմ ես, թե՞ չէ… ա՜յ քեզ բան…»,-Ճշմարիտյանի վրա զայրացավ Հ. Աբրահամյանը, որից հետո պատգամավորը խելոք-խելոք մոտեցավ ամբիոնին ու մի քանի նախադասություն արտաբերեց:




Լրահոս