Բուլղարիայի նախագահը հրաժարվել է մասնակցել Մոսկվայում մայիսի 9-ի զորահանդեսին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բուլղարիայի նախագահ Ռոսեն Պլևնելիևը որոշում է ընդունել չմասնակցել Մոսկվայում կայանալիք Մեծ Հայրենական պատերազմի 70-ամյա հաղթանակին նվիրված զորահանդեսին, հայտնում է ՌԻԱ «Նովոստին»՝ հղում կատարելով NewsBG.ru-ին:

Պլևնելիևի հրաժարման պատճառների մասին այս պահին ոչինչ հայտնի չէ: Նախագահի մամլո ծառայությունը հաստատել է, որ միջոցառմանը մասնակցելու հրավեր ստացել է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ նման որոշում է ընդունել Սլովակիայի նախագահ Անդրեյ Կիսկան: Ընդ որում, մի շարք երկրների առաջնորդներ, մասնավորապես՝ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը հաստատել է իր մասնակցությունը Հաղթանակի զորահանդեսին:




Լրահոս