ՉԻ ՈՒԶՈՒՄ ԽՈՍԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի նախորդ համարներից մեկում տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի որոշմամբ զբաղեցրած պաշտոններից ազատվել են ՀՀ ՊԵԿ նախագահի տեղակալներ Արտաշես Բեյբությանը եւ Ռուբիկ Քոչարյանը: Տեղեկացրել էինք նաեւ, որ Քոչարյանը նշանակվել է խոշոր հարկ վճարողների հարկային տեսչության պետ: Իսկ Բեյբությանի մասով լուրեր էին պտտվում, որ անձամբ ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանն է դիմել վարչապետին, քանի որ «ներքին ինֆորմացիայի արտահոսք» է եղել:
Փորձեցինք  Ա. Բեյբությանից ճշտել, թե որքանով են այս տեղեկությունները իրական, եւ որն է իր աշխատանքից ազատվելու հիմնական պատճառը: Վերջինս ասաց, թե պատճառների մասին  գրված են թերթերում եւ հավելեց. «Կներեք, ես չեմ ուզում հիմա այդ թեմայով խոսել»:




Լրահոս