«Ադրբեջանա-թուրքական գենում ամրագրված է սպանելը, թալանելը, բնաջնջելն ու խաբելը»:
Հանրապետականները նորից են հիշել, որ իրենք նժդեհականներ են, ու թերթերի էջերում ազգայնական ձեւակերպումներ են մոլեգնում: Իշխող կուսակցության ղեկավարից մինչեւ շարքային հանրապետական հնարավոր կոշտ ձեւակերպումներով են արտահայտվում: Նրանք հասկացան, որ եկել է ժամանակը քիրվայության, իսկ այլ կերպ ասած՝ չկայացած հայ-թուրքական հարաբերությունների մասին մոռանալու: Թեեւ, եթե ամեն ինչ ավելի լուրջ լիներ, ապա սպանող, թալանող, բնաջնջող, խաբող ժողովրդի հետ բարեկամություն անելու չստացված ցանկության թեման այս օրերին նույնքան հրատապ պետք է համարվեր: Իսկ ո՞ւր մնաց Գյուլի ընտանիքի կողմից սիրված դոլման: