Պետք է առաջարկներ ներկայացնել, ոչ թե տրվել պոպուլիզմին. Արտակ Շաբոյանը` ընդդիմադիրներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանն իրենց տարեկան ծրագրի քննարկման ժամանակ հանդես եկավ ամփոփիչ ելույթով: Նա նշեց, որ եթե ընդդիմությունը ցանկանում է երկրում լուծել տնտեսական մրցակցության հարցերը, պետք է գա և առաջարկի, ոչ թե վիրավորի և զրպարտի:

«Իմացե´ք ձեր չափը և ձեզ նորմալ պահե´ք, հակառակ դեպքում` իմ պատասխանը կլինի համարժեք, և դեռ ավելին: Եթե ձեզ անհանգստացնում է մրցակցությունը տնտեսության մեջ, պետք է աշխատել միասին և առաջարկներ ներկայացնել, ոչ թե տարին մեկ անգամ տրվել պոպուլիզմին, երբ ինձ տեսնում եք այս դահլիճում»,-նշեց նա:

Նշենք, որ ընդդիմադիր պատգամավորներից շատերն այսօր քննադատության ենթարկեդին հանձնաժողովի և Արտակ Շաբոյանի գործունեությունը:




Լրահոս