Մոսկվայում ուժգին քամու շարունակականության նոր ռեկորդ է սահմանվել: Ինչպես հայտնում է «Ֆոբոս» եղանակի կանխատեսման կենտրոնը, վերջին անգամ նման երկարատև քամի գրանցվել է 1986 թ, այդ ժամանակ այն անդադար շարունակվել է շուրջ 72 ժամ: Իսկ այժմ դրա տևողությունը գերազանցել է 100 ժամը:
Օդերևութաբանների տվյալների համաձայն՝ գիշերը քամու պոռթկումները պետք է որ հանգստանան 8-13-ից մինչ 5-10 մ/վրկ: Սակայն ինչպես կանխատեսում են մասնագետները, փոթորկային նախազգուշացումը չի հանվի հինգշաբթի օրվանից ոչ շուտ:
Հիշեցնենք, որ Մոսկվայում ու ՌԴ կենտրոնական ու հարավային շրջաններում գրանցված ուժեղ քամու արդյունքում բազմաթիվ ծառեր էին արմատախիլ եղել, պոկվել էին էլեկտրահաղորդալալեր ու գովազդային վահանակներ: