«Բորուսիա»-ին պարտվելն արդարացում չի ունենա. Գվարդիոլա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մենք չունենք Ռիբերիին, Ռոբենին և Ալաբային արժանի փոխարինողներ, սակայն պարտությունը «Բորուսիա»-ից արդարացում չի ունենա: Այս մասին նշել է Մյունխենի «Բավարիա»-ի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան` խոսելով Գերմանիայի առաջնության 27-րդ տուրի «Բորուսիա»-«Բավարիա» խաղի մասին:

«Յուրաքանչյուր հանդիպում եզրափակիչի գին ունի: Եթե հաղթանակ չտանենք, մեղավորը կլինենք միայն մենք: Երբ բոլոր ֆուտբոլիստները շարքում են և համապատասխան մարզավիճակում, մենք ուժեղ ենք: Սակայն կորուստների դեպքում էլ մենք չենք կարող արդարացումներ փնտրել»,- նշել է նա:

Ապրիլի 4-ին կայանալիք «Բորուսիա» – «Բավարիա» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 20:30-ին:




Լրահոս