Միջպետական ճանապարհի վրա գտնվող թունելները փլուզման եզրին են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի տարեկան զեկույցում անդրադարձ է կատարվել Տրանսպորտի և կապի նախարարության գործունեությանը: Օմբուդսմենը, բացի դրական զարգացումներից, արձանագրել է նաև թերացումներ: Հատկապես` շարունակում են անբարեկարգ վիճակում գտնվել ներհամայնքային և մարզային նշանակության մի շարք ճանապարհներ, ինչը խոչընդոտում է անձանց ազատ տեղաշարժին:

Օրինակ` անբարեկարգ են Ալավերդի-Վանաձոր միջպետական ճանապարհի Ձորագետ-Փամբակ ճանապարհահատվածում գտնվող երեք թունելները, որոնցից, թերևս, Շահալի երկաթուղային կայարանի հարևանությամբ գտնվողը (կառուցված 1962 թվականին) գրեթե փլուզման շեմին է: Մասնավորապես, թունելի ներսում առկա են ասֆալտի անորակ փոսանորոգումներ, որոնք դժվար հաղթահարելի են, մանավանդ բեռնատարների համար:




Լրահոս