Օպերային թատրոնում ապրիլը ոգեկոչումի և հիշատակի ամիս է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ապրիլը հայտարարվել ոգեկոչումի և հիշատակի ամիս:

Ապրիլի 11-­ին թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի հետ ելույթ կունենա իտալացի ճանաչված ջութակահարուհի Ֆրանչեսկա Դեգոն: Երեկոյի ընթացքում կհնչեն Վոլֆ­Ֆեռարիի Ջութակի կոնցերտը, և Մենդելսոնի Իտալական թիվ 4 սիմֆոնիան:

Ամսվա ընթացքում հանրությունը կդիտի նաև Ջ.Վերդի «Տրավիատա», Ա.Տիգրանյան «Անուշ» օպերաները և Ջ. Պերգոլեզի «Ստաբատ մատեր», Ա. Պիացոլայի «Տանգո», Ա.Խաչատրյան «Սպարտակ», «Գայանե» բալետները: Համերգային կատարմամբ կներկայացվի ի նաև Է. Հովհաննիսյանի «Անտունի» բալետը:




Լրահոս