Դյուրացում` դեսպանատներ բանկային հաշիվների մասին տեղեկանք ներկայացնելու գործընթացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով բանկի կողմից տրամադրվող ծառայությունների և հաճախորդների սպասարկման հարմարավետության շարունակական բարելավումը` հնարավորություն է ընձեռում իր հաճախորդներին էականորեն խնայել ժամամանակ դեսպանատներին բանկային հաշիվների մասին հայտ ներկայացնելիս:

Այսուհետև ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ բոլոր հաճախորդները բանկային հաշիվների շրջանառության և մնացորդի վերաբերյալ դեսպանատուն ներկայացնելու համար տեղեկանք կարող են ստանալ նաև լրացնելով online հայտ: Դրա համար անհրաժեշտ է բանկի ինտերնետային կայքի Օնլայն հայտեր բաժնում լրացնել «Հայտ դեսպանատան համար» ձևը:

Այս հնարավորության շնորհիվ հաճախորդը բանկ կարող է այցելել մեկ անգամ` միայն տեղեկանքը վերցնելու համար:

Դեսպանատներին բանկային հաշիվների մասին տեղեկանքը կարելի է ստանալ հայտի լրացման արդեն իսկ հաջորդ օրը` վճարելով համապատասխան սակագինը:
Հավելյալ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 010 31 88 88 հեռախոսահամարով` բանկի հեռախոսային կենտրոն:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մասին

Բանկը հիմնադրվել է 1995թ.-ին Եվրամիության «TACIS» ծրագրի շրջանակներում: Որպես բանկի ստեղծման մոդել ընտրվել է ֆրանսիական Կրեդի Ագրիկոլ բանկի մոդելը: 2003թ.-ին Կրեդի Ագրիկոլ բանկային խմբի կողմից իրականացվող խորհրդատվական և տեխնիկական աջակցությունը վերածվեց գործընկերային համագործակցության, ինչի հետևանքով էլ հիմնադրվեց Հայաստանում առաջին լիզինգային ընկերությունը՝ «Ագբա Լիզինգ» վարկային կազմակերպությունը :
ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գործունեության վերջին 10 տարիների ընթացքում բանկի մասնաճյուղերի թիվը բազմապատկվել է 6 անգամ, մասնաճյուղերի թիվը հասել է 54-ի: Բանկն ունի 1160 աշխատակից այն պարագայում, որ 1995թ.-ին աշխատակիցների թիվը կազմել է ընդամենը 12-ը:




Լրահոս