Աշխարհառչակ տիկին է, պետք է հպարտ լինենք. ԱԺ նախագահը` Քիմ Քարդաշյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը տեղյակ չէ` ռեալիթի շոուների աստղ հայազգի Քիմ Քարդաշյանը կարժանանա պետական ընդունելության, թե` ոչ: Այս մասին նա նշեց այսօր լրագրողների հետ զրույցում:

«Իմ օրակարգում նման հանդիպում չկա: Քարդաշյանն ամբողջ աշխարհում հայտնի անձնավորություն է, և մենք հպարտ պետք ա լինենք: Այսօր ամբողջ աշխարհի ուշադրությունը Հայաստանի վրա է: Մենք սիրում ենք ամենավատ բանը` բամբասել, քարկոծել: Աշխարհայռչակ տիկին է, և կարծում եմ` մենք պիտի արժանապատիվ ընդունելություն ցույց տանք», – նշեց նա:

Գ. Սահակյանի խոսքով` նրանք, ովքեր մեծ համբավ ունեն աշխարհում, իրենց ճանաչելիությամբ նպաստում են նաև երկրի հետագա ճակատագրի բարելավմանը:

Լրագրողներից մեկի այն հարցին` Քիմը գեղեցի՞կ է, նա նշեց. «Ինձ համար բոլոր կանայք գեղեցիկ են»:




Լրահոս