Եթե մեկը կա, ով կարող է նեղանալ` Քիմ Քարդաշյանի ամուսինն է. Ռուբիկ Հակոբյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամին «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ վերջին շրջանում ամենաքննարկվող` Քիմ Քարդաշյանի այցին Հայաստան: Նախ նա նշեց, թե հասկանում է, որ առանց հեռուստաաստղի անունը հոլովելու` ասուլիս չէր կարող լինել:

«Բոլոր դեպքերուն ես ողջունում եմ նրա այցելությունը Հայաստան: Բոլոր դեպքերում եթե ծանոթ եք միջազգային մամուլի արձագանքին, նաև նրա այցի առիթով Հայոց ցեղասպանությանը հարցը մտել է միջազգային լրահոս», – նշեց նա:

Ռուբիկ Հակոբյանը խոսեց նաև Քիմ Քարդաշյանի ամուսնու` Քանիե Ուեսթի մասին, ով այս օրերին կարծես անտեսվում է:

«Եթե մեկը կա, ով կարող է նեղանալ, Քիմ Քարդաշյանի ամուսինն է, ով աշխարհահռչակ ռեփ երգիչ է:  Կարելի է նրա հետ նույնպես հարցեր քննարկել», – եզրափակեց նա:




Լրահոս