Հափշտակություն` ինտերնետ ակումբում. որոնվում է լուսանկարում պատկերված անձը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է հափշտակության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի շրջանակներում միջոցներ են ձեռնարկվում՝ պարզելու առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը:

2015 թվականի փետրվարի 14-ին քաղաքացի Դ.Գրիգորյանը հաղորդում է տվել ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժին, որ 2015 թվականի փետրվարի 14-ին՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի ինտերնետ ակումբներից մեկում անհայտ անձը, չարաշահելով իր վստահությունը, վերցրել է իր բջջային հեռախոսը և հեռացել անհայտ ուղղությամբ՝ այդպիսով հափշտակելով այն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 1-ին մասով:

Պարզվել է, որ աղջկա բջջային հեռախոսը վերցրած անձը նշված ինտերնետ ակումբի մշտական հաճախորդներից է, ում անունը Էրիկ է: Տուժողը նախաքննական մարմնին է ներկայացրել լուսանկարներ և հայտնել, որ դրանցում պատկերված անձն է՝ հանցավոր արարքի ենթադրյալ կատարողը:

Հանձնարարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ պարզել տուժողի կողմից ներկայացված լուսանկարներում պատկերված անձի ինքնությունը և ներկայացնել վարույթն իրականացնող մարմնին։ Միջոցներ են ձեռնարկվում` դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի և օբյեկտիվ հետազոտման ուղղությամբ։

Ովքեր ճանաչում են լուսանկարում պատկերված անձին կամ որևէ տեղեկություն ունեն նրա ինքնության կամ գտնվելու վայրի մասին, խնդրում ենք հայտնել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի քննչական բաժին կամ դիմել ոստիկանության մոտակա բաժին:

1428657538,88

1428657550,2802

1428657872,5523




Լրահոս