ՀՀԿ-ն վստահ է` Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը երեկ հայտարարել էր, թե ՌԴ նախագահի այցը Հայաստան դեռևս դիտարկվում է: Նա նշել է, որ նույն օրը Թուրքիայում  Չանաքալեի ճակատամարտի առթիվ տեղի ունենալիք  տոնական միջոցառումներին Ռուսաստանը կներկայացվի բարձր մակարդակով:

«Ես վստահ եմ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 24-ին կլինի Հայաստանում», – Armlur.am-ի հետ զրույցում անդրադառնալով ՌԴ նախագահի այցի հետ կապված տիրող անորոշությանը` նշեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Նա հայտնեց, թե այդ օրվան բավականին երկար ժամանակ կա, սակայն նախնական տվյալներով, ոչինչ չի փոխվել: «Կարող է ֆորս մաժորային իրավիճակներ լինեն, բայց պայմանավորվածության հետ կապված որևէ փոփոխություն չի եղել: Բայց դա, կարելի է ասել, զգուշություն է», – հավելեց նա:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում




Լրահոս