Սիրիայի իշխանությունները երկրում բոլոր բջջային հեռախոսներին հաղորդագրություն են ուղարկել` “խաղն ավարտված է” տեքստով:
Հաղորդագրության մեջ ապստամբներին կոչ է արվում վայր դնել զենքը և վերջ տալ նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի դեմ պայքարին:
Մասնագետների կարծիքով` հաղորդագրության տարածումը սիրիական իշխանությունների կողմից իրականացվող հոգեբանական պատերազմի բաղկացուցիչ մասն է: Նշենք, որ Սիրիայում գործում է բջջային 2 մասնավոր ընկերություն, և ենթադրվում է, որ իշխանությունները հսկայական գումար են վճարել հաղորդագրության համար: