ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին համաձայնվել է տեղափոխվել «Բարսելոնա». հայտնում է lesportiudecatalunya.cat-ը:
Կատալոնացիների սպորտային տնօրենի օգնական Արյեդո Բրայդը երկար ժամանակ կապի մեջ է եղել 22-ամյա իտալացու գործակալի հետ, և վերջերս նա համաձայնվել է տեղափոխվել իսպանական ակումբ:
Ամեն դեպքում, այս պահին հնարավոր տրանսֆերի մասին խոսակցություններ դեռևս չկան, քանի որ փարիզյան ակումբը մտադիր չէ վաճառել ֆուտբոլիստին, իսկ պայմանագրի ժամկետն էլ վերջանում է 2019-ին: