Վատ չէր լինի, եթե խորհրդարանում մի դեղ էլ երկոտանի մակաբույծների դեմ փչեին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանի եւ «Երեւանի կանխարգելիչ ախտահանում» ՓԲԸ-ի տնօրեն Գ. Համբարձումյանի միջեւ կնքված պայմանագրով խորհրդարանն այս տարի 424 հազար դրամ կծախսի իր շենքի ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման համար: «Ժողովուրդ»-ը ԱԺ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանից տեղեկացավ, որ նշված պայմանագրով նախատեսվում է ախտահանել խորհրդարանի նկուղային հարկերը եւ պահեստային տարածքները:

«Այս տարի, նախորդների համեմատ, շուրջ կեսով նվազեցվել են ախտահանման ծախսերը»,-ասաց Բաբայանը: Նկատենք, որ ՀՀ ԱԺ-ն այն կառույցն է, որտեղ սովորական մակաբույծներից բացի՝ նաեւ բազմաթիվ երկոտանի` մարդու տեսքով մակաբույծներ կան: Նրանք հարկատուների հաշվին աշխատավարձ են ստանում, բայց իրենց գործունեությամբ Հայաստանին վնասելուց բացի՝ ուրիշ ոչինչ չեն անում: Վատ չէր լինի, եթե խորհրդարանում մի դեղ էլ նրանց դեմ փչեին»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս