ՁԵՌՆԱՄԽԵԼԻ ԿԼԻՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 27-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԺ պատգամավոր Վարդան Օսկանյանի ղեկավարած «Սիվիլիթաս» հիմնադրամի ներկայացուցչի վերաքննիչ բողոքը, որով նա պահանջում էր վերացնել ԱԱԾ-ի՝ քրգործ հարուցելու վերաբերյալ որոշումը: Դրան զուգահեռ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ միջնորդագիր է ուղարկել ԱԺ՝ Օսկանյանին անձեռնմխելիությունից զրկելու, նրան որպես մեղադրյալ ներգրավելու համաձայնություն տալու պահանջով: Խափանման միջոցի հարց չի բարձրացվում:
Վ. Օսկանյանը Facebook սոցիալական ցանցի իր էջում անդրադարձել է գլխավոր դատախազի՝ վերոնշյալ միջնորդությանը եւ գրել. «Պատգամավորական անձեռնմխելիությունից ինձ զրկելու գլխավոր դատախազի՝ ԱԺ ներկայացրած միջնորդագիրը միանշանակորեն համարում եմ քաղաքական պատվեր… քանի որ հարուցված գործը զուրկ էր որեւէ իրավաբանական բովանդակությունից: Անկախ նրանից, թե այս անգամ ինչ մեղադրանք են նախատեսել ինձ համար, դա որեւէ իրավական հիմք չի կարող ունենալ… Եթե այս ամենի նպատակը իմ քաղաքական գործունեությունը կաշկանդելն է եւ բոլոր բնագավառներում ձախողած իշխանությունների նկատմամբ իմ քննադատությունը լռեցնելը, ապա միանշանակ կարող եմ ասել, որ իշխանությունները նաեւ այս հաշվարկներում են սխալվել: Ես պատրաստ եմ թեկուզ այս պայմաններում եւ այս հարթության վրա շարունակել իմ պայքարը երկրում իրական փոփոխությունների հասնելու համար»:
Հիշեցնենք, որ «Սիվիլիթաս» հիմնադրամի՝ «փողերի լվացման» փաստով հարուցված քրգործով զբաղվում է Ազգային անվտանգության ծառայությունը:




Լրահոս