Դավիթ Կարապետյանը՝ Սփյուռքի նախարարի տեղակալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սփյուռքի նախարարությունը նոր փոխնախարար ունի: Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, թե, ղեկավարվելով ՀՀ նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետով՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանի որոշմամբ Դավիթ Կարապետյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալ։

Ծնվել է 1981թ. օգոստոսի 25-ին, Գորիս քաղաքում։
Կրթություն
1987-1998 թթ. – Գորիսի թիվ 3 դպրոց, ոսկե մեդալ
1999-2003 թթ. – ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ, Իրանագիտության բաժնի բակալավրիատ, գերազանցության դիպլոմ
2003-2005 թթ. – ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի մագիստրատուրա,
գերազանցության դիպլոմ
2005-2006 թթ. – Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարան,
Միջազգային հարաբերությունների մագիստրատուրա, մաստերի դիպլոմ
2006-2008 թթ. – Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն դպրոցի
ասպիրանտուրա
Աշխատանքային գործունեություն
2008-2009 թթ. – Եվրոպական կրթական տարածաշրջանային ակադեմիա, դասախոս
2010 թ-ից – Հայաստանի Ֆրանսիական համալսարան, հրավիրյալ դասախոս
2009-2010 թթ. – ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչություն, սպա
2010-2012 թթ. – ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար
2012 թ. մարտ-հոկտեմբեր – ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական
Այլ տվյալներ
Մասնակցել է միջազգային կազմակերպությունների կողմից կազմակերպված մի շարք դասընթացների։ Հեղինակել է ,Հայաստան-Իրան հարաբերությունները ԽՍՀՄ փլուզումից ի վերե թեմայով գիտական մենագրությունը /Փարիզի Պանթեոն-Ասաս համալսարանի Միջազգային հարաբերությունների բաժին, 2006թ./, ինչպես նաև մի շարք գիտական հոդվածներ։ ՀՀ ԶՈՒ պահեստազորի սպա։ Պարգևատրվել է ,ՀՀ Զինված ուժեր. 20 տարիե հոբելյանական հուշամեդալով։ Տիրապետում է անգլերենի, ֆրանսերենի, պարսկերենի, ռուսերենի:
Կուսակցական պատկանելությունը
“Օրինաց երկիր” կուսակցություն




Լրահոս