Ռուսաստանը Հունաստանին 3-5 մլրդ եվրո կտրամադրի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տնտեսական լուրջ խնդիրներ ունեցող Հունաստանը մոտ ժամանակում կարող է Ռուսաստանից զգալի ֆինանսական միջոցներ ստանալ: Ինչպես հայտնի է դարձել Spiegel-ին, միջոցները կձևակերպվեն որպես ավանս՝ Հունաստանի տարածքով «Թուրքական հոսք» գազատարով գազի մատակարարման համար:

Հունաստանը ռուսական գազը Եվրոպա հասցնելու համար որպես կանխավճար կստանա 3-5 մլրդ եվրո։

Ինչպես գրում է «Ինտերֆաքսը», գործարքը քննարկվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ու Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասի միջև Մոսկվայում կայացած բանակցությունների ընթացքում։

Հունաստանի կառավարությունը հաստատել է Ռուսաստանի հետ գործարքը։




Լրահոս