«Ես ուզում եմ հստակ հասկանալ՝ որն է իրական պատճառը, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում հենց այս կարեւոր ոլորտին»:
5 տարի աշխատելով ՀՀ նախագահի պաշտոնում՝ Սերժ Սարգսյանը նոր է հասկացել, որ մեր հասարակության դժգոհությունների մի էական մասը բաժին է հասնում ՀՀ առողջապահության ոլորտին: Հետաքրքիր է՝ երբ նախկին նախարարը գնում էր նրա մոտ որեւէ հարց զեկուցելու, նա այդ մասին չէ՞ր ասում: Եթե չէր ասում, ապա ինչո՞ւ: Եթե ասում էր, ու չէր կատարվում, ինչո՞ւ կադրային փոփոխություններ չէին արվում: Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ պարզապես չի զբաղվել այն գործով, որը նրան լիազորված է ՀՀ Սահմանադրությամբ: Ու դեռ հավակնում է կրկին նստել այդ աթոռին: