Falcon 50 ինքնաթիռը, որով Վատիկան է թռչելիս եղել Սերբիայի նախագահ Թոմիսլավ Նիկոլիչը, ստիված է եղել վերադառնալ Բելգրադ սարքավորումների վրա թափված սուրճի պատճառով, հայտնում է սերբական RTS հեռուստաալիքը՝ հղում կատարելով օդաչուների զեկույցին:
Զեկույցից հետևում է, որ ինքնաթիռի երկրորդ օդաչու Բոյան Զորիչը պատահաբար սուրճ է թափել կառավարման վահանակի վրա: Սուրճն անձեռոցիկով սրբելու ժամանակ, նա պատահաբար դիպչել է վթարային կոճակին, ինչից հետո անջատվել է շարժիչներից մեկն ու ինքնաթիռը սկսել է կորցնել բարձրությունը: Ինքնաթիռի անձնակազմի վկայություններով՝ օդանավի վրա վերահսկողությունը հաջողվել է արագ վերականգնել, սակայն այնուամենանիվ, որոշում է կայացվել հետ Բելգրադ վերադառնալ:
Օդաչու Զորիչը ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից: