Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանշան ընտրված անմոռուկ ծաղիկը կարելի է հանդիպել ամենուրեք: Հատկապես ավտոմեքենաների և շենքերի վրա անմոռուկի պակաս չի զգացվում:
Նշենք, որ անմոռուկ ծաղիկը գրեթե բոլոր լեզուներում ունի նույն իմաստը` չմոռանալ, հիշել և հիշեցնել: Այդ է պատճառը, որ որպես խորհրդանիշ ընտրվել է հենց անմոռուկը:
Armlur.am-ը ներկայացնում է լուսանկարներ, որոնցում ֆիքսված է ավտոմեքենա, որի ետևի մասը գրեթե ամբողջությամբ պատված է Հայոց ցեղասպանության 100-ամյակի խորհրդանիշով: Դատապարտել այս արարքը չես կարող. նա էլ, միգուցե, ավելի շատ է հիշում և պահանջում: