Լեռնային Ղարաբաղի հակամարտությամբ զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ Twitter միկրոբլոգում գրառում է կատարել:
«Մենք հիշում ենք Օսմանյան կայսրության վերջին տարիներին իրագործված կոտորածներն ու սգում ենք բոլոր զոհերի հիշատակը»,- գրել է ամերիկացի համանախագահը: