Անկարան չի շտապում կոշտ պատասխանել Ռուսաստանին ու Ֆրանսիային

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրքիան, որը մի քանի օր առաջ ետ կանչեց երկու երկրներից իր դեսպաններին Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, ինչպես երևում է, այդքան էլ չի շտապում համանման արձագանք տալ Ռուսաստանին ու Ֆրանսիային, գրում է թուրքական «Հյուրիեթը»:

Վատիկանում Թուրքիայի դեսպանն ապրիլի 12-ին խորհրդակցությունների համար հետ է կանչվել Անկարա այն բանից հետո, երբ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր ելույթում 1915-ի դեպքերը որակեց որպես ցեղասպանություն:

Ավստրիան ևս Անկարայի նույն անձագանքը ստացավ, երբ ապրիլի 22-ին երկրի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին բանաձև ընդունեց:

Չնայած սրան Թուրքիան հենց սկզբից էլ խուսափեց  Ռուսաստանի ու Ֆրանսիայի նախագահներին կոշտ արձագանք տալուց:

Ավելին, Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզը Անկարայում ապրիլի 23-ին կայացած ընդունելության ժամանակ լրագրողներին հայտնել է, որ նրան զարմացրել է Պուտինի հայտարարությունը, սակայն դա «չի ազդի Ռուսաստանի հետ համատեղ նախագծերի շուրջ տարվող բանակցությունների վրա»:




Լրահոս