Բուլղարիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը որակել է որպես «զանգվածային սպանություններ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Բուլղարիայի խորհրդարանն ընդունել է բանաձև, որով դատապարտում է Օսմանյան կայսրությունում Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայերի զանգվածային սպանությունները: Ինչպես հայտնում է Newsru.co.il-ը, բանաձևում բացակայում է «ցեղասպանություն» բառը:

Բանաձևի նախնական տարբերակում, որը կազմվել է «Ատակա» կուսակցության կողմից, օգտագործվել է «ցեղասպանություն» բառը: Խորհրդարանում թեժ քննարկումներ են ընթացել այդ հարցի հետ կապված, որից հետո այն փոխարինվել է «զանգվածային սպանություններով»:

Քննարկումների ժամանակ «Ատակա» կուսակցությունը պնդում էր, որ մյուս խմբակցությունները ենթարկվել են թուրքական դեսպանատան ճնշումներին:




Լրահոս