Քավորիս կասեմ` Հայաստանում կտորի արտադրամաս կառուցի. Սամվել Ալեքսանյանը` Սամվել Կարապետյանի մասին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Սամվել Ալեքսանյանն ԱԺ միջանցքում գովազդում էր իր տրիկոտաժի ֆաբրիկայի արտադրանքը, մանավանդ՝ գուլպաները, եւ լրագրողներին նախատում, թե հիմա էլ բարի գործ է արել՝ գործարան բացել, աշխատատեղ ստեղծել, ինչո՞ւ չենք գրում: Արդեն մի քանի ամիս է՝ ֆաբրիկան գործում է Երեւանի Նորագավիթ թաղամասում, հայկական արտադրության  գուլպաներ, վերնաշապիկ եւ այլ տեսակի հագուստ են արտադրում:

Ալեքսանյանը դեռ երկար կպարծենար իր «բարի գործով», եթե լրագրողները նրա առաջ չդնեին քավորի՝ «Տաշիր գրուպի» սեփականատեր Սամվել Կարապետյանի՝ Կոմիտասի այգում եկեղեցի կառուցելու նախաձեռնությունը: Ինչո՞ւ Ալեքսանյանը քավորին խորհուրդ չի տվել եկեղեցի կառուցելու փոխարեն հետեւել իր օրինակին եւ զարկ տալ հայրենական արտադրությանն ու աշխատատեղերի բացմանը: Ալեքսանյանը խնդրեց քավորի դեմ բան չգրել. «Իմ դեմ ինչքան կուզեք, բայց քավորս շատ լավն ա»: Ապա անմիջապես նոր միտք հղացավ. «Թուրքական կտորները թանկ են նստում, որ բերում-կարում ենք, կասեմ՝ թող կտորի արտադրամաս կառուցի»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:

Լուսանկարը` news.am-ի:




Լրահոս