126 տարի Սփյուռքում գործած ՍԴՀԿ-ն հայաստանյան առաջին հանրահավաքի ժամանակ օլիգարխների անուններ կհնչեցնի. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 1-ին, 126 տարի Սփյուռքում գործած, 2 տարի առաջ մայր կառույցները Հայաստան բերած ՍԴՀԿ-ն առաջին անգամ հանրահավաք կանի՝ որպես ձախակողմյան, աշխատավորական շահերը պաշտպանող կուսակցություն: Կարծում եք` Սերժ Թանկյանի համերգից հետո ձեզ կհաջողվի՞ «լայն մասսաներ» հավաքել, հարցրինք ՀՍԴՀԿ ղեկավար Նարեկ Գալստյանին: «Իհարկե, կհաջողվի»: Ավանդական մյուս սոցիալիստական կուսակցություն ՀՅԴ-ն  կմասնակցի՞ ձեր միտինգին:

«Չեմ կարծում, որ  իրենց միացումը մեզ հետ արդիական է: Չնայած մենք բաց ենք բոլորի համար»: Ընդդիմադի՞ր եք: «Անշուշտ»: Ինչի՞ց եք խոսելու միտինգին: «Համակարգային փոփոխություններից, հակաօլիգարխիկ համակարգից»: Դե, «հակաօլիգարխիկը» Ծառուկյանն էր՝ գնաց: «Ինչի մենակ Ծառուկյա՞նն է օլիգարխ»: ՀՀԿ-ական օլիգարխների անուններն է՞լ եք տալու: «Օլիգարխների անունները չափազանց հայտնի են, այո, հնչելու են, չնայած մեզ համար անունները երկրորդական են, կարեւորը, որ համակարգն է արատավոր»: Իսկ ո՞վ է ֆինանսավորում ձեր կուսակցությունը: «ՍԴՀԿ-ն ֆինանսավորման կարիք չի ունեցել ու չունի»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս