Հայաստանի Սոցիալ դեմոկրատ-հնչակյան կուսակցության ատենապետ Նարեկ Գալստյանը Armlur.am-ի հետ զրույցում խոսելով այսօր Ազատության հրապարակում իրենց կուսակցության կողմից հրավիրված հանրահավաքի մասին ասաց, որ հանրահավաքից կոնկրետ ակնկալիքներ չունեն:
-Պարո´ն Գալստյան, ի՞նչ է սպասվում ՍԴՀԿ հրավիրած հանրահավաքի ժամանակ, ի՞նչ օրակարգ ունի կուսակցությունն ու ի վերջո որոնք են կուսակցության ակնկալիքներն այս հանրահավաքից:
-Եթե ասեմ, որ սպասում ենք համաժողովրդական հանրահավաքի ալիք, ապա սուտ կլինի, ես էլ ինքս անկեղծ չեմ լինի: Բնական է, որ ժողովուրդը վերջին տարիների քաղաքական թոհուբոհից, անցուդարձից հետո բավական խաբվել է ու առհասարակ հուսահատություն կա քաղաքական ուժերի եւ առանձին քաղաքական գործիչների հանդեպ: Հիմա սա մեր նախաձենած առաջին հանրահավաքն է, ու մենք իսկապես հույս ունենք, որ այն ծրագրերն ու խնդիրները, որոնք մենք ներկայացնելու ենք, այն ճանապարհային քարտեզը, որը վերաբերվում է ՀՀ-ի քաղաքացուն, ով աշխատավոր է, բանվոր է, ուսանող է, գիտնական ու մտավորական է, երկրի կորիզն ու հիմքն է կազմում, ես հույս ունեմ որ իրենք կարձագանքեն ու ներկա կգտնվեն հանրահավաքին: Հիմա դա որքանով կլինի բազմամարդ՝ ցույց կտա մի քանի ժամից: Եթե անգամ բազմամարդ չլինի… շատ ավելի մեծ քաղաքական կուսակցություններ վերջին շրջանում շատ սակավաթիվ հանրահավաքներ են անցկացրել ու սա ընդհանրական պրոբլեմ է: Նորից եմ կրկնում, որքան էլ սակավաթիվ լինի կամ մարդաշատ լինի, խնդիրը մեզանում է. եթե սակավաթիվ եղավ, նշանակում է` մենք ենք թերացել ու քաղաքացուն չենք կարողացել հավաստիացնել մեր մղումների, ազնվության մեջ, ուրմեն պետք է ամենօրյա աշխատանքներ իրականացնել:
-Եթե այդ մտավախություն կա, ինչո՞ւ եք որոշել նման հանրահավաք հրավիրել, ի՞նչն է Ձեզ ստիպել ժողովրդին կոչ անել ներկա լինել մի հանրահավաքի, որի կուսակցության առաջնորդը թերահավատ է իր կազմակերպած միջոցառման նկատմամբ:
-Դեռ հանրահավաքը չի կայացել ու իմ, կուսակցության սպասումները մեծ են, որվհետեւ Հնչակյան կուսակցությունն ինքն ունի հաստատակամ կուսակցականներ, որոնք բնականաբար ներկա կգտնվեն հանրահավաքին ու այդ մարդկանց թիվն այդքան էլ քիչ չէ: Իսկ մենք պետք է մեր անելիքները ազնվորեն ներկայացնենք ժողովրդին: Կարծում եմ, որ մնացած բոլոր հարցերի պատասխանները կհնչեն հանրահավաքի ժամանակ, համենադեպս մենք լինելու ենք ազնիվ, անկեղծ մեր խոսքերում որեւէ ամբոխավարություն եւ որևիցե պոպոլիստական հայտարարություններ չեն լինելու:
Զրուցեց ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ