Ոստիկանությունում կադրային փոփոխությունները շարունակվում են: Այս անգամ Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի տեղակալ Ալբերտ Մարգարյանը նշանակվել է Կոտայքի բաժնի պետ: Այս մասին Armlur.am-ի հետ զրույցում նշեցին ոստիկանության Հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից:
Նշենք, կադրային փոփոխությունների շրջանակներում իրենց պաշտոններից ազատվել են Շիրակի, Կոտայքի ոստիկանապետերը, ՊՊԳՎ պետ Ռոմիկ Մկրտումյանը, Ճանապարհային ոստիկանության հետաքննության բաժնի պետ, Ոստիկանության փոխգնդապետ Հարություն Մարգարյանը և այլն: