![](https://armlur.am/wp-content/uploads/2015/05/280DE9E200000578-0-image-m-45_1430481431411.jpg)
Աֆրիկայից փախստականները երկու վրան են խփել Փարիզի ամենակենտրոնում:
Շուրջ 500 փախստականներ, ովքեր Ֆրանսիա են հասել ապօրինի ճանապարհով, 80 վրաններից երկու վրանային ճամբարներ են խփել հենց մայրաքաղաքի կենտրոնում, հայտնում է The Local-ը:
Ճամբարներից մեկը գտնվում է Աուստերլից կայարանի ու Սենայի ափի մոտ, երկրորդը՝ Հյուսիսային կայարանի կողքին: Միգրանտները ԵՄ-ում ապրելու թույլտվություն չունեն, սակայն հուսով են, որ այդ ճամբարներից նրանց արտաքսելն ավելի դժվար կլինի:
Ապօրինի ներգաղթյալների թվում հիմնականում Էրիթրեայից, Սուդանից ու Եթովպիայից են, ովքեր Ֆրանսիա են հասել Միջերկրական ծովով: Նրանց մեծ մասը ծրագրում է հասնել Մեծ Բրիտանիա ու Նորվեգիա: