Վրաստանում քրեական գործ է հարուցվել Գեորգիևյան ժապավենով ռուս մոտոցիկլիստների հանդեպ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի ոստիկանությունը ուսումնասիրում է միջադեպը, որը տեղի է ունեցել ռուս բայքերների ու Վրաստանի քաղաքացու միջև` Սիգնախի քաղաքում, հայտնում է Грузия online-ը:

«Վրաստանի քաղաքացի Ինգա Արախամիան Սիգնախիում կոչ է արել ռուս բայքերներին մոտոցիկլներից հանել Գեորգիևյան ժապավենները: Նա բացատրել է, որ այդ ժապավենները վիրավորում են վրացիների հայրենասիրական զգացմունքները»,- ասվում է հոդվածում:

Բայքերները հրաժարվել են հանել ժապավենները, դրանից հետո վրացուհին փորձել է դրանք պոկել: Մոտոցիկլիստները բազմիցս խնդրել են կնոջը հեռանալ, սակայն նա պոկել է ժապավեններից մեկը, ինչից հետո մոտոցիկլիստներից մեկը փորձել է այն խլել կնոջ ձեռքից, կինը դիմադրություն է ցույց տվել և նրա հեռախոսը վայր է ընկել:

Ինգա Արախամիան դիմել է ոստիկանություն:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` Վրաստանի ՔՕ 187-րդ հոդվածով՝ օտարի գույքի դիտավորյալ վնասում, գրում է Грузия Online-ը՝ հղում կատարելով երկրի ՆԳՆ-ին:




Լրահոս