Ինչպե՞ս ստացվեց, որ Երևանի քաղաքապետարանի և «Ոսկու շուկայի» Վաղարշի ցանկությունները մեկտեղվեցին և հաստաբուն ծառերը կտրվեցին. (ֆոտո, վիդեո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քիչ առաջ Armlur.am-ի տեսախցիկը ֆիքսել է, թե ինչպես են սպորտային համազգեստով անձինք հատում Երևանի Խորենացի փողոցի վրա գտնվող «Ոսկու աշխարհ» շուկայի դիմացի ծառերը: Կադրերում հստակ երևում է, որ ծառերը ոչ թե էտվում են, այլ` կտրվում բնից: Այսինքն, ի սկզբանե նպատակ է դրված՝ ազատվել մայթի վրա երկար տարիներ ապրող ծառերից: Ընդ որում, ինչպես տեղեկացանք ոսկու շուկայի մի քանի աշխատակիցներից, այդ նույն ծառերի արմատներին տարիներ շարունակ «Ոսկու աշխարհ» շուկայի տնօրինության հրահանգով նավթ, ծծմբաթթու և բույսի համար վտանգավոր այլ նյութեր են լցվել, որպեսզի չորանային, բայց ծառերը շարունակում էին պայքարել թունավոր նյութերի դեմ եւ մնացել էին կանգուն:

11225654_904532909619422_129607148_n

carahatum..

carahatum ..

Եվ հիմա, ինչպես երևում է, «Ոսկու աշխարհ» շուկայի սեփականատիրոջ համբերությունը հատել է, և նա որոշել է «քոքից» լուծել հարցը՝ հաստաբուն ծառերը կտրելով, որպեսզի շուկայի շենքը առաջ գալու հնարավորություն ունենա: Բայց որպեսզի ամեն ինչ օրինական լինի, «Ոսկու աշխարհ» շուկայի Վաղարշ Աբրահամյանը, թերևս, նախ Երևանի քաղաքապետարանին է դիմել: Համենայնդեպս, երբ Armlur.am-ը Երևանի քաղաքապետարանից փորձեց տեղեկանալ, թե ո՞վ է այդ «նախաձեռնության» հեղինակը, պարզվեց` տեղյակ էին:

«Համապատասխան մասնագիտական եզրակացությունը տրվել է, և բոլոր վթարավտանգ ծառերը հեռացվում են տարածքից: Ծառահատումն իրականացնում է «Կենտրոն կանաչապատումը»: Հեռացված բոլոր ծառերի փոխարեն դրվելու են նոր ծառեր»,- պարզաբանեց քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Արթուր Գևորգյանը:

11117704_904532939619419_897827516_n

Armlur.am-ի հարցին` ինչո՞ւ են ծառահատում իրականացնողները սպորտային, և ոչ «Կենտրոն կանաչապատում» նշումով համապատասխան համազգեստով, Ա. Գևորգյանը դժվարացավ պատասխանել: Նա միայն ասաց, որ առաջիկայում նմանատիպ ծառահատումներ ևս լինելու են` դա բացատրելով այն հանգամանքով, որ քամու ժամանակ չորացած ծառերը կարող են վայր ընկնել, ինչի նախադեպն արդեն եղել է: Իսկ թե ինչպես է ստացվել, որ Երևանի քաղաքապետարանի և «Ոսկու շուկայի» Վաղարշի ցանկությունները մեկտեղվել են և տարիներ շարունակ շուկային «խանգարող» ծառերը հանկարծ այսօր դարձան վտանգավոր, թերևս, դժվար չէ պատկերացնել՝ հաշվի առնելով Վաղարշի մատուցած ծառայությունները իշխանություններին:

11125470_904533156286064_317027990_n

11117581_904532899619423_1200520081_n

Բայց այդ մասին՝ ստորև: Հիմա արձանագրենք, որ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում տեղյակ չէին ծառահատումների մասին: Այստեղից մեզ հայտնեցին, որ որևէ ահազանգ չեն ստացել: Իսկ Armlur.am-ի հետ զրուցելուց հետո ՄԻՊ արագ արձագանքման խումբը շտապ հասավ նշված վայր: Նրանք ևս փորձում են պարզել հանգամանքները:

Հիշեցնենք, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի հրապարակած տարեկան «2014 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության և երկրում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտման մասին» զեկույցում ՀՀ Բնապահպանության նախարարության թույլ տված մի շարք օրինախախտումներն արձանագրելուց զատ` նաև առաջարկ է ներկայացվել, որ պետք է «ձեռնարկել կանխարգելիչ միջոցներ անօրինական ծառահատումների կանխման նպատակով»:

Սակայն, Բնապահպանության նախարարությունից նախ շնորհակալություն հայտնեցին բնապահպանական խնդիրների նկատմամբ ցուցաբերած ուշադրության և հոգատարության համար, ապա տեղեկացրեցին, ՀՀ ԲՆ բնապահպանական պետական տեսչության Երևան քաղաքի տարածքային ստորաբաժանման աշխատակիցները ահազանգը ստանալուն պես տեղում ճշտել են ծառահատման աշխատանքների օրինականությունը. «Պարզվել է, որ ծառահատումն իրականացվում է օրինական կերպով, Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանման կողմից»:

Ինչ վերաբերում է ապօրինի ծառահատումների դեպքում գանձվող տուգանքների չափի վերաբերյալ մեր հարցմանը, պարզաբանեցին, որ տուգանքի չափը հաշվարկվում է օրենքով սահմանված կարգով` կախված ծառահատման վայրից, ծառատեսակից և ծառի բնի տրամագծից:

carahatum.

carahatum

carahatum1

carahatum41

Armlur.am-ը զրուցեց նաև «Ոսկու աշխարհի» («Վաղարշ և որդիներ կոնցեռն» ՍՊԸ ) սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի հետ՝ ճշտելու, թե ինչո՞վ էին այդ ծառերը խանգարում իրեն, որ «կտրել տվեց»: Վաղարշը Աբրահամյանը նախ զարմացավ, որ նման բան է կատարվում իրեն պատկանող կառույցի մոտ, ապա հայտնեց, թե ինքը քաղաքում չէ և չգիտի, որ պետք է ծառահատում իրականացվեր. «Դե, երևի քաղաքապետարանն է որոշել նման բան անել: Ես տեղյակ չեմ: Ինձ ոչ ոք ոչինչ չի ասել ծառ կտրելու կամ հատելու մասին»:

11125470_904533156286064_317027990_n

11180006_904532699619443_1947312020_n

11185879_904533136286066_1179176551_n

11186457_904532872952759_593490248_n

Այնպիսի տպավորություն է, որ Վաղարշ Աբրահամյանը բացառապես տեղեկացված է «Ոսկու շուկայի» աշխատակիցների կողմից կազմակերպվող ակցիաների մասին, որոնք ճնշելու համար, օրինակ, նախորդ տարվա սեպտեմբերի 25-ին ջարդուխուրդ արեց շուկայի սեղանիկները՝ աշխատակիցներից պահանջելով չգնալ ՀՀ կառավարության շենքի առջև և չբողոքել «Շրջանառության հարկի մասին» օրենքի դեմ:

11195293_904532999619413_123495958_n

11195373_904532702952776_1534926898_n

11198393_904533206286059_502998705_n

11208966_904533159619397_1502215473_n

11225908_904533202952726_167252919_n

11227120_904533152952731_1313184743_o

carahatum

Այսպիսով, ևս մեկ անգամ պետք է արձանագրենք իրողությունն առ այն, որ փող ունեցողի համար մեր երկրում օրենքը մի բան է սահմանում, չունեցողի համար՝ այլ: Ի դեպ, այնպիսի ծառեր, ինչպիսիք հատվեցին այսօր ոսկու շուկայի դիմաց, արժեին մինչև 100 հազար դրամ, եթե Երևանի քաղաքապետարանն ու Բնապահպանության նախարարությունը դրանք համարեին ապօրինի հատված ծառեր, հատողները կտուգանվեին մինչև 100 հազար դրամով: Բայց այս կառույցները չարեցին այն, քանի որ, ցավոք, թունավոր նյութերը սկսել էին իրենց բացասական ազդեցությունը թողնել:

 Տաթև Հարությունյան, Տիգրան Սարգսյան




Լրահոս