ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիան Գերմանիայով կփոխարինվի՞. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Տեւական ժամանակ է, ինչ խոսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆորմատում փոփոխություններ կատարվելու, Ֆրանսիան Գերմանիայով փոխարինվելու մասին, որն առաջին հերթին Ադրբեջանի, ինչպես նաեւ Թուրքիայի ցանկությունն է: Հնարավո՞ր է նման բան, հարցրեցինք ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելին: «Բացառում եմ, համանախագահությունը` դա համանախագահություն է, դա կարող է ցանկալի մտածողություն-մոտեցում լինել տարբեր կողմերի համար: Դուք, հավանաբար, շփոթում եք փաստը, որ Գերմանիան մյուս տարի նախագահելու է ԵԱՀԿ-ում, որպես պետություն, այդ պատճառով»: Ոչ, չենք շփոթում, այդ առնչությամբ հնչել են բազմաթիվ կարծիքներ, հնարավո՞ր է նման բան: «Ոչ»,- պնդեց պարոն դեսպանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս