Հովիկ Աբրահամյանը ԾԻԳ-երի ղեկավարների հետ լարված խորհրդակցություն է ունեցել. հնարավոր են պաշտոնանկություններ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հովիկ Աբրահամյանը նախորդ շաբաթ լարված խորհրդակցություն է անցկացրել ԾԻԳ-երի ղեկավարների հետ: Մեր տեղեկություններով, Աբրահամյանը խիստ է խոսել, ասել է՝ եթե իմանա, որ կոռուպցիոն խաղեր են տալիս, կդատվեն: ԾԻԳ-երի ղեկավարները խորհրդակցությունից հեռացել են նեղսրտած: Ասում են, թե վարչապետի բարկության պատճառը մինչ այդ իրեն հասած լուրերն են եղել՝ մի քանի մրցույթների վերաբերյալ, որոնցով որոշ մանր ու միջին չինովնիկներ «ատկատներ» են արել, ինչից իրեն բան չի հասել: ԾԻԳ-երի ղեկավարները վախեցած շշնջում էին, որ հնարավոր է պաշտոնանկություններ լինեն»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս