Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՉԺՀ նախագահ Սի Ցզինպին համատեղ հայտարարություն են ստորագրել Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համապատասխանեցման ուղղությամբ համագործակցության մասին, գրում է ՌԻԱ «Նովոստին»:
Փաստաթուղթն ընդունվել է Կրեմլում երկու երկրների առաջնորդների միջև բանակցությունների արդյունքում:
«Եվրասիական տնտեսական միության և «Մետաքսի ճանապարհ» տնտեսական գոտու համապատասխանեցումը նշանակում է գործընկերության նոր մակարդակի դուրս գալ և, ըստ էության, ենթադրում է ընդհանուր տնտեսական տարածք մայրցամաքում»,- ասել է ՌԴ նախագահը: