ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԸ ՊԱՏՐԱՍՏ Է ԹՌԻՉՔԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը «Ժողովուրդ»-ի թղթակցի հետ զրույցում ասել է, որ Ստեփանակերտի օդանավակայանի առաջին չվերթը կլինի մոտ օրերս: «Սակայն դա կլինի տեխնիկական թռիչք: Ուղեւորափոխադրումների մասին խոսելու համար դեռ շուտ է»,-բացատրել է նա: Իսկ ԼՂՀ քաղավիացիայի վարչության պետ Դմիտրի Ադբաշյանը, մեր հարցին ի պատասխան, ասել է, թե դեռ կան մանր-մունր խնդիրներ` հույս հայտնելով, որ մինչեւ տարեվերջ դրանք կարգավորված կլինեն, ու Երեւան-Ստեփանակերտ թռիչքը տեղի կունենա: Հիշեցնենք, որ ժամանակին Սերժ Սարգսյանը, ի պատասխան ադրբեջանական սպառնալիքների, հայտարարեց, թե ինքն է լինելու այդ չվերթի առաջին ուղեւորը, սակայն առայժմ հապաղում է իրագործել խոստումը: Ինչպես երեւում է, Ստեփանակերտի օդանավակայանն արդեն պատրաստ է շահագործման: Մեր հարցին, թե երբ է Ս. Սարգսյանը կատարելու իր խոստումը, ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Արմեն Արզումանյանը պատասխանեց. «Նման իրադարձության մասին լրատվամիջոցներին պատշաճ ժամկետներում կտեղեկացնենք»:




Լրահոս