Իսպանիայի հարավում՝ Սևիլի օդանավակայանի մոտերքում, մայիսի 9-ին կործանվել է A400M ռազմատրանսպորտային ինքնաթիռը: Այս մասին հաղորդվում է Die Welt-ը՝ հղում կատարելով El Pais իսպանական թերթի կայքին: Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյի տվյալներով՝ ինքնաթիռում 8-ից 10 մարդ է եղել: Ինքնաթիռի անձնակազմի բոլոր անդամները զոհվել են, պարզաբանել է վարչապետը:
Ինչպես նշում է dpa գործակալությունը՝ ինքնաթիռը փորձնական թռիչք է կատարել: Վթարի պատճառները պարզվում են: Ականատեսները սոցկայքերում նշում են, որ A400M-ը կործանվել է Coca-Cola-ի գործարանի մոտերքում: Ավիավթարի վայրի մոտերքում տեղակայված ձեռնարկությունների հոսանքամատակարարումը դադարեցվել է: