Ըստ «Ժողովուրդ»-ի տեղեկությունների հոկտեմբերի 18-ին «Զվարթնոց» օդանավակայանում կրկին արտառոց դեպք է գրանցվել: «Զվարթնոց»-ի հատուկ զննման գոտում Երեւան-Մոսկվա թիվ 914 չվերթի ուղեւորներից մեկի անձնական զննության ժամանակ նրա ձեռքի պայուսակի միջից հայտնաբերվել է 5.45 մմ տրամաչափի 1 հատ, 7.62 մմ տրամաչափի 6 հատ եւ 9 մմ տրամաչափի 3 հատ փամփուշտ: Մեր տեղեկությունները հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից` նշելով, որ քաղաքացին բերման է ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին:
Ո՞Վ ԷՐ ԿՐԱԿԵԼՈՒ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ