Ապօրինի ծառահատում՝ Ահնիձորի անտառում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հոկտեմբերի 25-ին, ժամը 00.45-ին, ոստիկանության Վանաձորի բաժնի ծառայողները Վանաձոր քաղաքի Հալաբյան փողոցում, ապօրինի փայտանյութ տեղափոխելու կասկածանքով, ստուգել են “Ֆորդ Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենա, որի թափքում հայտնաբերվել է մոտ 2 խմ հաճարենի և բոխի ծառերի փայտանյութ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության կայքը։ Հայտնաբերվածի վերաբերյալ վարորդը համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել՝ հայտարարելով, որ այն հոկտեմբերի 24-ին հավաքել է Ահնիձոր համայնքին հարակից անտառից: Նշանակվել է մասնագիտական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս