Լուժկովը ՌԴ տնտեսությունը ոչ կենսունակ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը ՌԴ տնտեսությունը հակաժողովրդավարական ու ոչ կենսունակ է անվանել:

Ռուսական Kp.ru-ին տված հարցազրույցում նախկին քաղաքապետը, ով այժմ զբաղվում է ֆերմերությամբ, բողոքել է երկրում սարսափելի գնագոյացումից:

Լուժկովի խոսքերով՝ խանութներում ընդհանուր գնաճից գյուղատնտեսական ապրանքների արտադրողները ստանում են միայն 20%-ը, իսկ մնացածն ամբողջությամբ անցնում է միջնորդներին, ինչը ապրանքների արտադրությունը փաստացիորեն դարձնում է ոչ եկամտաբեր:

«Սա մենաշնորհի, այլ ոչ թե մրցունակ գյուղատնտեսության նշան է: Կամ նրանց դավադրությունը, ովքեր ըստ էության նախևառաջ զբաղվում են ոչ թե արտադրությամբ, այլ` առևտրով»,- նշել է Լուժկովը:

Լուժկովը իր ֆերմայի հիմնադրման ու զարգացման համար ծախսերը գնահատել է 5 միլիոն դոլար: Ընդ որում, նրա խոսքերով՝ նա դեռևս ոչ մի եկամուտ չի ստացել:




Լրահոս