Գագիկ Ծառուկյանի ֆինանսական աջակցությունից հրաժարված քաղաքապետի թեկնածուն սեփական բիզնես ունի Ռուսաստանում. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Պարզվում է` Աբովյանի քաղաքապետի թեկնածու Վահագն Գեւորգյանը, որն օրերս ԶԼՄ-ներին ասել էր, որ հնարավոր է հրաժարվի Ծառուկյանի ֆինանսական աջակցությունից, ապահովված է՝ սեփական բիզնես ունի  Ռուսաստանում: Բանն այն է, որ նա ռուսաստանաբնակ հայերից մեկի` «Բինգո-բոոմ» բուքմեյքերական-խաղարկային բիզնեսին մոտ կանգնած ոմն Արմանի  քավորն է, մանկության ընկերը:

«Քավորության» պատմությունն էլ հետաքրքիր է. փոքր ժամանակ Արմանն ընկել է կրակը, Վահագնը նրան փրկել-հանել է` հետագայում դառնալով նրա քավորը: Ի դեպ, նույն աղբյուրների համաձայն, «բինգո-բոոմատեր» Արմանը Ռուսաստանում ֆինանսավորում է «Եդինայա Ռոսիայի» երիտասարդական թեւը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս