«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը տաքսու վարորդների խնդիրներին պահանջվող լուծումներ առաջարկելու փոխարեն, փորձում է ավելի «կրեատիվ» մոտեցումներ ցուցաբերել: Մեզ հայտնի է դարձել, որ վերջին բողոքի ակցիաների ժամանակ Բեգլարյանը իր հետ հանդիպած մի խումբ տաքսու վարորդների «շահեկան» առաջարկ է արել՝ բարեխոսել Տարոն Մարգարյանի հետ, որ հատուկ տաքսու վարորդների համար 1000 դրամ էժանացվի կարմիր գծերի կայանատեղիի ամսական վարձը, այն է՝ օգտվել ողջ տարվա գումարը՝ 12 հազար դրամ, միանգամից վճարելու զեղչային արտոնությունից: Իհարկե, այս «շուստրիությունը» չի անցել, և ոչ մեկը չի համաձայնել մի քանի հազար դրամանոց զեղչի դիմաց հրաժարվել պայքարից»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։